HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանվել Քեշիշյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մանվել Քեշիշյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետ՝ 12 ամիս փորձաշրջանով։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 122-րդ ու 128-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 14-րդ կետը և Մանվել Քեշիշյանի դիմումը՝

1. Մանվել Կարապետի Քեշիշյանին 2025 թվականի նոյեմբերի 6-ից նշանակել վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետ (պաշտոնի ծածկագիրը` 06-13.3-Ղ1-1)՝ 12 ամիս փորձաշրջանով։

2. Մանվել Կարապետի Քեշիշյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Ռոմիկի Խաչատրյանին։

3. Մանվել Կարապետի Քեշիշյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»,- նշված է որոշման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter