Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Օգոստոսի 25-ից 28-ին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 29-ին՝ գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին արևելյան է՝ 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-ից 27-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, 29-ին կնվազի 2-3 աստիճանով: Երեկոյան ժամերին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Երևանում օգոստոսի 25-ից 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-19 մ/վրկ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել