HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կբարեկարգվի Գլխավոր պողոտայի Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած հատվածը

Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մասնավոր հատվածի հետ համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանի ու «ՎՏԲ Հայաստան» բանկի մանրամեծածախ դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում:

«Մասնավոր կառույցների հետ արդյունավետ համագործակցության հաջողված օրինակներ մենք արդեն ունենք, ինչն իսկապես ողջունելի է: Մասնավորապես, «ՎՏԲ Հայաստան» բանկի աջակցությամբ արդեն իսկ վերագործարկվել են Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա և Սարյան փողոցի միջնամասում գտնվող այգու շատրվանները։ Այսպիսի օրինակներ այսօր արդեն շատ ունենք: Մենք էլ մեր լիազորությունների շրջանակում միշտ աջակցում ենք մեր գործընկերներին»,- ասել է Տարոն Մարգարյանը:

«ՎՏԲ Հայաստան» բանկի ներկայացուցիչն ու «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը պատրաստակամություն են հայտնել քաղաքապետարանի կողմից այգիների և շատրվանների բարեկարգման ծրագրերի շրջանակում մասնակցել Գլխավոր պողոտայի Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած հատվածը կանաչապատելու և շատրվանները բարեկարգելու աշխատանքներում: Այդ համատեքստում Տարոն Մարգարյանին են ներկայացվել նաև վերոնշյալ հատվածի բարեկարգման նախնական էսքիզները:

Քաղաքապետը Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետին հանձնարարել է ընկերությունների ներկայացուցիչների հետ համատեղ համապատասխան մասնագետների հետ քննարկել առաջարկներն ու հաստատման ներկայացնել բարեկարգման վերջնական տարբերակը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter