HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար Վահե Գաբրաշին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Զրուցակիցներն անդրադարձել են օրերս Գյումրիում բացված Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի (SAAH) գործունեությանը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ակադեմիայի դերը Հայաստանի կրթական և զբոսաշրջային ոլորտների զարգացման գործում՝ նշելով, որ այն հնարավորություն է ստեղծում երիտասարդների և մասնագետների համար ստանալու միջազգային որակի մասնագիտական կրթություն՝ առանց երկիրը լքելու։

SAAH-ը հիմնվել է աշխարհի առաջատար հյուրընկալության կառավարման կրթական հաստատության՝ Լոզանի հյուրընկալության դպրոցի հետ համագործակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վահե Գաբրաշի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։

Վարչապետը բարձր է գնահատել ներդրումային ծրագրերի իրականացումը՝ երկրի զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման և միջազգային բիզնես կապերի ընդլայնման համատեքստում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter