HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննեցին ռազմաբազաների հարցը

Ազգային ժողովը երեկ քննարկեց 2010 թ. օգոստոսի 20-ին Երևանում ստորագրված 1995 թ. մարտի 16-ին ՀՀ և ՌԴ միջև Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը:

Սա այն պայմանագիրն է, համաձայն որի` ՌԴ-ն Հայաստանին պետք է աջակցի ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, իսկ մեր երկրում ռուսական ռազմաբազաների տեղակայումը 25 տարվա փոխարեն երկարաձգվում է 49 տարով:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի ներկայացմամբ` փոփոխությունների համաձայն` ՀՀ տարածքում գտնվելու ընթացքում ռուսական ռազմակայանը պետք է անվտանգությունը ապահովի ՀՀ ողջ տարածքում` ի տարբերություն նախկինում գործող ձևակերպման, որ ռուսական ռազմակայանը մասնակցում է նախկին ԽՍՀՄ տարածքով անցնող արտաքին սահմանի պաշտպանությանը:

Փոխնախարարի խոսքերով` այսպիսով, տարանջատում չի մտցվում ՀՀ-ի և հարևան երկրների միջև` դրանով իսկ վերացնելով նախկինում գործող ձևակերպումից բխող այն եզրակացությունը, թե Թուրքիայից և Իրանից ՀՀ-ի անվտանգության ապահովման խնդիրն առաջնահերթություն ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter