HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Անուշ Համբարձումյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Գեղակերտ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է տնային կալանք։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, երեկ՝ 2025թ. նոյեմբերի 9-ին, ձերբակալվել է Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անուշ Համբարձումյանը:

«NewDay» լրատվական կայքն օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել, ըստ որի՝ Անուշ Համբարձումյանն իր տան բակում օգնություն էր բաժանում քաղաքացիներին: Սա կապվել է Վաղարշապատ համայնքի ընտրություններին ընդառաջ բարեգործություն կատարելու հետ, ինչն օրենքով արգելված է:

Ավելի ուշ Անուշ Համբարձումյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում պարզաբանում էր տարածել, ըստ որի՝ ինքը հանդիսանում է «Կանանց, երիտասարդների և կրթության հզորացման» ՀԿ-ի նախագահը, և այս օգնությունը առաջին անգամ չէ, որ բաժանում է:
Անուշ Համբարձումյանը Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում թիվ 14/27 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն է՝ նշանակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter