HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի արդյունահանել են 1500 խմ հանույթ և շուրջ 24 միլիոն դրամով իրացրել

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, այն դեպքում, որ 2023 թվականին արդեն ավարտված էր ընկերությանը տրամադրված մարմարի հանքարդյունահանման թույլատվության ժամկետը, Կոտայքի մարզի Արզական գյուղի վարչական տարածքի մարմարի հանքի «Սուլիձոր» տեղամասում շարունակել են հանքարդյունահանումը:

«Ըստ նախնական տվյալների՝ ապօրինի արդյունահանել են 1500 խմ մարմարի հանույթ, այն տեղափոխել նույն ընկերությանը պատկանող հանույթի տեսակավորման կետ ու ընդհանուր շուրջ 24 միլիոն դրամով իրացրել: Արդյունքում՝ պետության և համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

Նոյեմբերի 4-ին արդյունահանման վայրում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության կասկածանքով 4 անձ ձերբակալվել է:
Նրանք ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter