Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 09։14-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Opel և VAZ մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել