HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրվում է առանձնակի դաժանությամբ սպանությանն օժանդակելու և խուլիգանություն կատարելու մեջ

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Մ. Մաքոյանի՝ առանձին դաժանությամբ սպանությունը կատարելուն օժանդակելու և խուլիգանության մեջ մեղադրվող Վ. Խաչատրյանի մասով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2005թ. օգոստոսի 11-ին Երևան քաղաքի Չեխովի փողոցում Զ. Մկրտչյանը, Վ. Մկրտչյանը, Հ. Սահակյանը, Ս. Տեր-Մելիքսեթյանը և Վ. Խաչատրյանը վիճաբանել են Մ. Մաքոյանի հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ ծեծել են նրան՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Դաժան ծեծի ենթարկելուց հետո Հ. Սահակյանն ու Վ. Մկրտչյանը բռնել են Մ. Մաքոյանի ձեռքերը: Այդ ժամանակ Զ. Մկրտչյանը Մ. Մաքոյանին կյանքի զրկելու ուղղակի դիտավորությամբ դանակի 7 հարված է հասցրել նրա կրծքավանդակին և սպանել նրան:

Իսկ Վ. Խաչատրյանը և Ս. Տեր-Մելիքսեթյանը, այդ ընթացքում կանգնելով Մ. Մաքոյանի թիկունքում, զրկել են նրան պաշտպանվելու, փախչելու հնարավորությունից՝ այդկերպ օժանդակելով Հ. Սահակյանի, Զ. և Վ. Մկրտչյանների կողմից սպանության կատարմանը:

Դեպքից հետո Վ. Խաչատրյանը դիմել էր փախուստի: 2005թ. դեկտեմբերի 29-ին Վ. Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: 2012թ. հուլիսի 6-ին ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել ու բերման էին ենթարկել հետախուզվող մեղադրյալ Վ. Խաչատրյանին:

2012թ. օգոստոսի 17-ին Վ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Հ. Սահակյանի, Ս. Տեր-Մելիքսեթյանի, Զ. և Վ. Մկրտչյանների նկատմամբ դեռևս 2009թ. փետրվարի 4-ին էր կայացվել մեղադրական դատավճիռ, որով վերջիններս մեղավոր են ճանաչվել և դատապարտվել երկարատև ազատազրկման: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter