Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հաղորդում է, որ հանրապետության տարածքում նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ին, 15-ի գիշերը, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։
Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Մայրաքաղաքում նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ին, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է անձրև։

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել