HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկո և սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը կստուգի սննդամթերքի անվտանգությունը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկո և սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոն: Այցի նպատակն էր ծանոթանալ կենտրոնի հնարավորություններին և քննարկել ոլորտում նորարությունների ներդրման հեռանկարները:

Այցի արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց, որ այսուհետև համապատասխան կազմակերպությունների, տնտեսությունների և անհատների կողմից պատվերներ ներկայացվելու դեպքում, կենտրոնն իրականացնի սննդամթերքի անվտանգության համակողմանի ստուգումներ:

Նորաստեղծ կենտրոնը հագեցած է ագրոպարենային համակարգերի ժամանակակից պահանջների ներդրման և իրականացման համար անհրաժեշտ լաբորատոր պայմաններով: Կենտրոնի փորձարկման լաբորատորիան հնարավորություն է ընձեռում իրականացնել միջազգային ճափորոշիչներին համահունչ սննդամթերքի ռիսկի գնահատում:

Էկոկենտրոնի միջլաբորատոր խմբերը սպասարկում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող, արոտավայրերի մրցունակության ծրագիրը: Գյուղմթերքների արտադրության առաջնային ռիսկերի գնահատման համար կենտրոնում գործող շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժինը միջազգային դրամաշնորհներով արդեն իրականացրել է մի շարք կարևոր հետազոտություններ:

Կենտրոնի որակի և կենսաէներգիայի բաժանմունքը համագործակցում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ և ստեղծում սննդարարության գնահատման կայուն չափորոշիչներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter