Վայքին կվերադարձվի Զառիթափում գտնվող 1000 քմ մակերեսով հողամաս. դատախազություն
Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարվել է իր հայցն ընդդեմ Վայք համայնքի՝ 2006 թվականի մայիսի 6-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։
Դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, 2025 թվականի մարտի 5-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։
«Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի վճռով՝ բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել Զառիթափ համայնքի կողմից իրականացված՝ 1000 քմ մակերեսով հողամասի աճուրդը և որպես անվավերության հետևանք՝ անվավեր են ճանաչվել Զառիթափ համայնքի և ֆիզիկական անձի միջև 2006 թվականին կնքված հողամասի առուվաճառքի մասին պայմանագիրն ու պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Վայոց ձորի մարզի Վայք համայնքին կվերադարձվի Զառիթափ բնակավայրում գտնվող՝ 1000 քմ մակերեսով հողամասը»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել