HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Աբիսողոմոնյանը եւ Մոնիկա Սանդրիին քննարկել են փախստականների կարիքները

Նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ, ՓՀԳ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մոնիկա Սանդրիին՝ հավատարմագրման նամակը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ԱԳՆ-ն։

«Շնորհավորելով ՓՀԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ վերջինիս ղեկավարությամբ գրասենյակի հետ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ ՓԳՀ միջև ձևավորված սերտ և արդյունավետ փոխգործակցությունը:

Անդրադարձ է կատարվել փախստականների կարիքների հասցեագրման գործում իրականացված աշխատանքներին և գրանցված արդյունքներին` կարևորելով զարգացման և ինտեգրման քաղաքականության խթանմանն ուղղված ծրագրերի շարունակականության ապահովումը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter