HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն՝ Երևանում. ոստիկանությունը ձերբակալել է մեղադրյալին

Օգոստոսի 23-ին՝ ժամը 19.50-ին, ՀՀ ԱԻՆ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նանսենի փողոցի թիվ 13 շենքի 1-ին մուտքի 3-րդ հարկից գազի հոտ է գալիս: Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ շենքի թիվ 5 բնակարանում հայտնաբերել է բնակարանատիրոջ՝ 1975 թ. ծնված Արթուր Վարդանյանի նեխած դիակը:

Արտաքին զննությամբ դիակի կրծքավանդակի մասում հայտնաբերվել են կտրած-ծակած վնասվածքների հետքեր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ օրեր առաջ նշված բնակարանում Վարդանյանի հետ վիճաբանել և նրան դանակով հարվածել է նույն փողոցի բնակիչ, 1981 թ. ծնված Միքայել Անանիկյանը:

Բացատրական աշխատանքների շնորհիվ Անանիկյանը օգոստոսի 24-ին ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և խոստովանել կատարածը:

Միքայել Անանիկյանը ձերբակալված է:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:

Ոստիկանություն

Մեկնաբանություններ (1)

Ստվեր
Սպանություն՝ Երևանում. ոստիկանությունը ձերբակալել է մեղադրյալին Հետաքննության ընթացքում մեղադրյալներ չեն լինում, լինում են կասկածյալներ Մեղադրյալը արդեն նախաքննության ավարտին է ի հայտ գալիս, երբ գործով ձեռք են բերված բավարար ապացույցներ կասկածյալին մեղադրանք առաջադրելու...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter