HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու Իսրայելը կհամագործակցեն մշակույթի, գիտության և սպորտի ոլորտներում

Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև 2012-2014 թթ. համար կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին» և ՀՀ մշակույթի նախարարության և Իսրայելի սփյուռքի և տեղեկատվության նախարարությունների միջև 2013-2015 թթ. համագործակցության աշխատանքային ծրագրերը:

Նշյալ փաստաթղթերը նպատակ ունեն ամրապնդելու երկու երկրների բարեկամական հարաբերություններն ու խթանելու մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում առաջիկա տարիների փոխանակումները:

Մասնավորապես, մշակույթի ոլորտում կողմերը պատրաստակամություն հայտնեցին Հայաստանում և Իսրայելում անցկացնել փոխադարձ մշակույթի օրեր, թատերական և կինո փառատոներ, կերպարվեստի ցուցահանդեսներ, արվեստի տարբեր ոլորտներում մասնագետների, նաև մանկական և երիտասարդական խմբերի փոխանակումներ և այլն:

Իսրայելի պաշտոնական պատվիրակությունը գլխավորում էր Իսրայելի սփյուռքի և տեղեկատվության նախարար Յուլի (Իոել) Էդելշտեյնը, ով Իսրայելի կառավարության կողմից ստորագրեց փաստաթուղթը: Հայաստանի կառավարության կողմից փաստաթուղթը ստորագրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նույն օրը՝ երեկոյան, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցան պետական ֆինանսավորմամբ հրատարակված «Հրեական համայնքը Հայաստանում» գրքի շնորհանդեսը և Հայաստանի հրեական համայնքի 20-ամյակին նվիրված համերգ: Միջոցառմանը մասնակցեցին նաև Իսրայելի արտիստները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter