Հայ եւ ֆրանսիական երիտասարդական նվագախմբերի համատեղ համերգ
Նվիրվում է հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին
Վաղը՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հայ և ֆրանսիական երիտասարդական նվագախմբերի համատեղ համերգ՝ մասնակցությամբ Նարեկացի ժողնվագարանների համույթի (գեղ. ղեկավար՝ Հովիկ Սահակյան) և Ֆրանսիայի Վիեն քաղաքից ժամանած «ՍԻԵՄ» նվագախմբի (գեղ. ղեկավար՝ Ֆրանսուազ Տեզ-Տուղնյե):
Առանձին և միացյալ կազմով՝ նվագախմբերը կկատարեն հայ հոգևոր երաժշտություն, աշուղական, ժողովրդական, ազգագրական երգեր ու պարեղանակներ, ֆրանսիական ժողովրդական երաժշտություն, հայ եւ համաշխարհային կոմպոզիտորների դասական և ժամանակակից ստեղծագործություններ:
Համերգը կազմակերպել է Նարեկացի արվեստի միությունը՝ «Ադաջիո» երաժշտական մշակութային հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Մուտքն ազատ է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել