Երկրաշարժ Գառնի գյուղից 6 կմ հյուսիս-արևելք
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 15-ին` տեղական ժամանակով ժամը 18:02-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։02-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40․16⁰ և արևելյան երկայնության 44.77⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գառնի գյուղից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1.4 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 1-2 բալ:
Երկրաշարժը զգացել են՝ Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել