Թիվ 14/19 ընտրատեղամասը չի ջեռուցվում ու գտնվում է դպրոցի երկրորդ հարկում
Վաղարշապատ համայնքի թիվ 14/19 ընտրատեղամասը գտնվում է Էջմիածնի թիվ 6 դպրոցի երկրորդ հարկի սպորտային դահլիճում։ Տեղամասը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ քվեախուց հասնելու համար պետք է անցնել երկար ճանապարհ։
Հատկապես տարեց ընտրողները դժվարությամբ են հասնում։ Կանգնում, հանգստանում նոր առաջ են շարժվում։ Որպեսզի ընտրողը չմոլորվի դպրոցում, պատերին փակցված սլաքներով ցույց են տալիս քվեարկության սենյակի տեղը։
Ընտրատեղամասը չի ջեռուցվում, հանձնաժողովի անդամները, վստահված անձինք ու դիտորդները ցրտից սառչում են։
Թիվ 14/19 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ալինա Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընտրատեղամասը մատչելի չէ տարիքով մեծ ու հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Բացի այդ, չի ջեռուցվում, ինչը ևս անհարմարություն է պատճառվում։
«Այդ մասին տեղեկացրել ենք ընտրատարածքային հանձնաժողովի։ Ասացին՝ քվեախցերի թիվը 3-ից դարձել է 4, հետևաբար այլ տարածքում չէին կարող ապահովել»,- ասում է Ա. Հովհաննիսյանը։
Նշենք, որ նախորդ բոլոր ընտրություններն անցկացվել են դպրոցի առաջին հարկում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել