Վաղարշապատում ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ժամը 16։00-ի դրությամբ ստացվել է 5 ահազանգ. ՆԳՆ
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
«Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․
Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 51 անձ։
Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ Վաղարշապատ համայնքում (ձև 9) ստացել են 45 անձ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել են 17 զանգեր։
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում խորհրդատվություն է տրամադրվել 10 քաղաքացու, իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Վաղարշապատի բաժնում խորհրդատվություն է տրամադրվել 52 քաղաքացու»,- նշվում է հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի, «Հետք»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել