HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». կտապալե՞ն

«Վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության ցանկացած ձեւաչափ, ցանկացած հանգամանքներ, որոնց բերմամբ այդ պաշտոնանկությունը կարող է տեղի ունենալ եւ այդ ուղղությամբ կատարվելիք քայլերը մեր կողմից ողջունվում են»:

«ՀԺ» թղթակցի հետ զրույցում երեկ այսպիսի հայտարարություն է արել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` ի պատասխան այն հարցի, թե արդյոք 2011 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը կարո՞ղ է առիթ դառնալ վարչապետի պաշտոնանկության համար:

2011-ի բյուջեի կատարման մասին հաշվետվությունն արդեն տեղադրված է խորհրդարանի կայքում, եւ իր աշնանային նստաշրջանի ընթացքում ԱԺ-ն կամ պետք է հաստատի, կամ` ոչ: Հաշվետվությունը չհաստատելու դեպքում կառավարության անվստահության հարց է առաջանում:

Մեկնաբանություններ (1)

karen
Yaaaaaaaaaaaaaaa ba Gegamyan Artashin aseq to eli QCNVI u asi vor Tigranic lav@ chka::DDDDDDDDDDD

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter