HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վանաձոր» ՔԿՀ այցելած քաղաքացու կոշիկներից հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա․Հ․-ին։

«Խուզարկության արդյունքում Ա․Հ․-ի հագին եղած կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 53,7 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված։
Ա․Հ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ միասին ներկայացվել ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter