HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարմիր գրքում գրանցված բազեն տեղափոխվել է վերականգնողական կենտրոն, իսկ Լուսանը բաց է թողնվել վայրի բնություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ նոյեմբերի 15-ին ստացվել է ահազանգ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում հայտնաբերված վիրավոր գիշատիչ թռչնի, իսկ նոյեմբերի 16-ին՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ բնակավայրում հայտնված լուսանի վերաբերյալ։

«Հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ թռչունը ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Սապսան» տեսակի բազե է, որի թևը վնասված էր։

Լուսանի արտաքին զննությամբ որևէ վնասվածք չի հայտնաբերվել։

Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը վիրավոր թռչնին տեղափոխել են Էնդեմիկ և վտանգված կենդանիների պահպանման հիմնադրամի վերականգնողական կենտրոն՝ բուժման, խնամքի, վերականգնման համար։

Ինչ վերաբերում է լուսանին, կենդանին բաց է թողնվել վայրի բնություն՝ ապահովելով նրա վերադարձը բնական միջավայր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter