HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության նախարարին

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 17-ին հանդիպել է ԱՄԷ փոխվարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ, շեյխ, Նորին Մեծություն Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ-Մաքթումի հետ:

«Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը:

Քննարկվել են ՀՀ-ԱՄԷ պաշտպանական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր: 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությունը և այդ նպատակով ստորագրել պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության մասին համաձայնագիր, ըստ որի սահմանվելու են գործակցության հիմնական ուղղությունները:
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter