Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ
Վրաստանի և Հայաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումի շրջանակում Թբիլիսիում գտնվող արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
«Ընդգծվել է Հարավային Կովկասում երկարատև ու կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանի կայուն և երկարաժամկետ զարգացման հիմնարար նշանակությունը։
Կարևորվել է արդարադատության ոլորտում Վրաստանի և Հայաստանի արդյունավետ գործընկերությունը և այս ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորությունը երկրների միջև։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրին և դրա շրջանակում նախարարության կողմից առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին»,- նշվում է հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել