Վաղարշապատում 5 անձի մեղադրանք է առաջադրվել
Ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։ Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց Կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, երեկ՝ 2025թ. նոյեմբերի 17-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ էր իրականացնում։
Մասնավորապես՝ խուզարկում էին Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի և Տիգրան Գևորգյանի տները։ «Հետքի» հետ զրույցում լուրը հաստատել էր նաև դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել