HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն Էջմիածին քաղաքում․ փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փլատակներից

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 07։01-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մռավյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տուն է փլուզվել, փլատակներում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նալբանդյան փողոցի տներից մեկում (մոտ 60 քմ), գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն․ տունը փլուզվել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, մեկ քաղաքացու դուրս բերել փլատակներից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter