HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղարշապատի գազալցակայանում սպանություն կատարած անձը կալանավորվել է

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Բ.-ն և Ա.Պ.-ն իրենց միջև առկա տարաձայնությունները պարզաբանելու նպատակով 2025 թվականի մարտի 22-ին հանդիպել են Վաղարշապատ համայնքում գործող գազալցակայանում, որտեղ տեղի ունեցած խոսակցությունը վերածվել է վիճաբանության: 

Վիճաբանության ընթացքում Կ.Բ.-ն իր մոտ ապօրինի պահվող հրազենով կրակել է Ա.Պ.-ի ուղղությամբ՝ սպանելով նրան:

Կ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ավսած է ՔԿ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter