HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանավանում նշվել է երեխաների պաշտպանության միջազգային օրը

Այսօր Ստեփանավանի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին կավճանկարչություն, տարաբնույթ խաղեր, երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես, մրցույթներ:

Միջոցառման սկզբին և ավարտին ելույթ ունեցավ Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատի փողային նվագախումբը: Հրապարակում հավաքված երեխաների համար ելույթ ունեցան «Գայանա» համույթը, Ստեփանավանի և Վանաձորի մանկական պարային համույթները:

«Լիարժեք կյանք» բարեգործական ՀԿ-ն պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց արդյունավետ համագործակցած, ինչպես նաև երեխաների կրթության իրավունքի իրացման գործում առավել մեծ ավանդ ունեցած անձանց և ուսումնական հաստատություններին:

Միջոցառումը կազմակերպելու գործում «Լիարժեք կյանք» ՀԿ-ին աջակցել են «Վորլդ Վիժն Հայաստան» ՀԿ-ն, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Եվրոպական միությունը և «Ժպիտ» ծրագիրը` ի դեմ Մասկի ծրագրի շրջանավարտ Հասմիկ Ղազարյան-Օսլոնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter