Երևանի պարեկները հայտնաբերել են ավելի քան 150 փաթեթ թմրանյութ
Ոստիկանությունը հայտնում է, որ մայրաքաղաքի պարեկները ծառայություն իրականացնելիս նոյեմբերի 15-ի գիշերը Լուկաշինի փողոցում նկատել են «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորի կասկածելի վարքը. պարեկներին տեսնելուն պես ուղևորը մեքենայից նետել է պոլիէթիլենային տոպրակ, որում եղել են կպչուն ժապավենով տասնյակ փաթեթներ։
«Ժամը 01:45-ին, Լուկաշինի փողոցի հետնամասում, թմրամիջոցներ իրացնելու կասկածանքով պարեկները ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել Էջմիածնի բնակիչ 25-ամյա ուղևորին և Գորիսի բնակիչ 32-ամյա վարորդին:
Պարզվել է, որ տոպրակում կա ավելի քան 150 փաթեթ։
Վարորդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա տեսակի թմրամիջոց է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել