Cloudflare-ի խափանման հետևանքով աշխարհում համացանցի մի մասն անհասանելի է դարձել
Երևանի ժամանակով 15:48-ից աշխարհի տարբեր երկրներում Cloudflare համակարգի լայնամասշտաբ խափանումներ են նկատվել, ինչի հետևանքով համացանցի մի մասն անհասանելի է դարձել։
Cloudflare-ը համակարգ է, որի աշխատանքը մենք, որպես սովորական օգտատերեր, սովորաբար չենք տեսնում, բայց որի անսարքության հետևանքներն անմիջապես զգում ենք։ Այն պաշտպանում է կայքերը կեղծ օգտատերերի զանգվածային մուտքից (DDoS) ու կոնկրետ ծրագրային թերություններից օգտվող հաքերային հարձակումներից։
Ընկերությունը հազարավոր սերվերներ ունի ամբողջ աշխարհում։ Cloudflare-ը չի պաշտպանում ամբողջ համացանցը, այլ այն կայքերը, որոնք օգտվում են իրենց ծառայություններից։ Երբ Cloudflare-ի սերվերները չեն աշխատում (Error 500), սպասարկվող կայքերն ուղղակի անհասանելի են դառնում, քանի որ համակարգը փակում է նրանց տրաֆիկի ամբողջ հոսքը։
Խափանումներ նկատելուց մոտ մեկուկես ժամ անց Cloudflare-ը հայտարարել է, որ հայտնաբերել են խնդիրն ու աշխատում են այն վերացնելու ուղղությամբ։
🔔 «Կարծում ենք, որ խնդիրն այս պահին լուծված է։ Մենք շարունակում ենք հետևել՝ համոզվելու, որ բոլոր ծառայությունները վերադարձել են բնականոն աշխատանքային ռեժիմի»․ Cloudflare
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել