HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկում՝ «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանին։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, ոլորտային պատասխանատուներ, Յակոբեան բնապահպանական կենտրոնի ներկայացուցիչներ։

Քննարկմանը ծրագրի ղեկավարը ներկայացրել է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրման համար մշակված օրենսդրական փաթեթը և «Հայաստանում արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» օրենքի նախագիծը։ Անդրադարձ է կատարվել նաև ծրագրի հիմնական ուղղություններին, ներառյալ՝ Սևանում և մի շարք համայնքներում թափոնների տեսակավորման համակարգի ներդրմանն ու ոլորտային կարողությունների զարգացմանը։

Տեսչական մարմնի ղեկավարը կարևորել է վերահսկողական մարմինների դերակատարությունն ԱԸՊ համակարգի պատշաճ իրականացման գործընթացում՝ ընդգծելով, որ նոր մոտեցումները կբարձրացնեն վերահսկողության արդյունավետությունն ու կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը։

Հանդիպման ավարտին կողմերը հստակեցրել են համագործակցության հնարավոր ձևաչափերը, ինչպես նաև հանրային իրազեկման գործընթացներում համատեղ աշխատանքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter