HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուսինների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեից հայտնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ամուսինների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ամուսինները հանդիսանալով
տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի առցանց լիազորներ և առցանց օգտվողներ, հնարավորություն ունենալով վերջիններիս անուններից դիմումներ, հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնելու, առանց տնտեսվարողների իմացության, իբր միասնական հաշվից գումարները վերադարձնելու և կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների համաձայն միանվագ դրամաշնորհ ստանալու նպատակով, դիմումներ են ներկայացրել ֆինանսների նախարարություն և պետական եկամուտների կոմիտե, որոնց հիման վրա իրենց բանկային հաշվեհամարներին ստացել են վերը նշված ընկերություններին և անձանց տրամադրման ենթակա գումարները:

Արդյունքում, ամուսինները հափշտակել են այլ անձանց տրամադրման ենթակա առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 8 մլն 750 հզր 359 ՀՀ դրամ գումարը: Ս.Բ.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter