HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆասթ Բանկը թողարկել է Visa Business Platinum ԱկնՔարտ

Վճարովի բովանդակություն

Ֆասթ Բանկը թողարկել է պրեմիում դասի Visa Business Platinum ԱկնՔարտ, որը նախատեսված է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար։ ԱկնՔարտը մշակված է հատուկ այն ընկերությունների և ձեռնարկատերերի համար, որոնց աշխատակիցները հաճախ են մեկնում գործուղումների և ունեն բիզնեսին առնչվող բազմազան ծախսեր։ Այն պարզեցնում է ֆինանսական բաժինների, հաշվապահների, գնումների և օպերացիոն թիմերի առօրյա աշխատանքը՝ ապահովելով ծախսերի հստակ կառավարում և վերահսկողություն։ 

Visa Business Platinum ԱկնՔարտն աշխատակիցների ճանապարհորդությունները դարձնում է հարմար և հաճելի․ քարտապանները հնարավորություն ունեն մուտք գործել օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներ, օգտվել Զվարթնոցի և այլ միջազգային օդանավակայանների Fast Track ծառայությունից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը։ Visa Business Platinum ԱկնՔարտը նախատեսում է նաև միջազգային ամբողջական ճանապարհորդական ապահովագրություն։ ԱկնՔարտը գործում է չորս արժույթով՝ դրամ, դոլար, եվրո և ռուբլի։

ԱկնՔարտի քարտապանների ուղեբեռը Զվարթնոց օդանավակայանում անվճար կփաթեթավորեն, մինչև տարեվերջ հաճախորդները կարող են նաև անվճար կայանել իրենց մեքենան օդանավակայանի կայանատեղիում 1-2 ժամ տևողությամբ։ 

Visa Business Platinum ԱկնՔարտը ներառում է նաև Visa Concierge-ի՝ անձնական օգնականի ծառայությունը, որը 24/7  ռեժիմով կպատասխանի բոլոր հարցերին և կկատարի առաջադրանքներ՝ ճամփորդությունների կամ միջոցառումների տոմսերի ամրագրումներ, նվերների առաքումների կազմակերպում, խորհրդատվություն և այլն։ Քարտի բոլոր առավելություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Հավելենք նաև, որ Ֆասթ Բանկում քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաճախորդները կարող են ստանալ մինչև 5% տարեկան տոկոսային եկամտաբերություն (տարեկան տոկոսային եկամտաբերությունը մինչև 5,12%)։ Քարտի տարեկան սպասարկման վճարը 15.000 դրամ է: Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Visa Business Platinum ԱկնՔարտ պատվիրելու համար անհրաժեշտ է մոտենալ Ֆասթ Բանկի 24/7 գործող որևէ մասնաճյուղ, ապա նախընտրած հասցեով ստանալ այն առաքումով։ 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter