HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շաբաթօրյակ Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ներսես Շնորհալիի» անվան մանկապատանեկան համույթը ազգանվեր նախաձեռնությամբ շաբաթօրյակ անցկացրեց Թբիլիսիի Հայոց մեծաց պանթեոնում: Համույթի անդամները, ծնողների հետ միասին, խմբավար Մարի Աբուլյանի ղեկավարությամբ և «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի, գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովի, տեխնիկական համակարգի պատասխանատու Վալերի Բադալյանի ուղեկցությամբ, ամառային հանգստի մեկ օրը տրամադրեցին հանրօգուտ աշխատանքին՝ Թբիլիսիում հանգչող ազգի մեծամեծների շիրիմների և տապանաքարերի մաքրմանը, պանթեոնի տարածքի բարեկարգմանը:

Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի Պանթեոնը մեր հպարտությունն է, վկան՝ ազգի հանճարեղ զավակների թբիլիսյան գործունեության և ապացույցը՝ նրանց տաղանդի: Եվ զարմանալի չէ, որ աշխարհասփյուռ հայերի Թբիլիսի այցելության առաջին ցանկությունը Խոջիվանքի պանթեոն այցելությունն է և խոնարհումը ազգի մեծերի շիրիմների առջև: Ուստի զարմանալի չէր, որ Ռուսաստանի Դաշնությունից, Բեյրութից ժամանած այցելուներին առանձնահատուկ ուրախություն պատճառեց ներսեսշնորհալցիների կազմակերպած գեղեցիկ շաբաթօրյակը: Խանդավառված փոքրերի ոգևորությամբ, պանթեոնի այցելուները նույնպես ընդգրկվեցին շաբաթօրյակի աշխատանքներին և միասին բարեկարգեցին պանթեոնի տարածքը:

Պարբերական այցելությունները հայ գրողների և հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն յուրաքանչյուր հայի հոգու պարտքն է, իսկ այն բարեկարգ պահելու հարցը թբիլիսաբնակ հայերի պարտականությունն է: Շաբաթօրյակի խորհուրդը անգնահատելի է, նպատակը՝ վեհ - մատաղի սերնդին մոտեցնել ազգի պատմությանը, ներշնչել հպարտություն ազգի մեծերի նկատմամբ և առաջացնել պարտքի զգացում՝ պանթեոնը բարեկարգ և խնամված պահելու և այցելուներին ներկայացնելու համար:

Վիրահայոց մամլո դիվան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter