Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն:
Աստանայի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը:
Նոյեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:
Վարչապետը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել