HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փեսան փորձել է սպանել աներոջն ու զոքանչին

Այսօր գիշերը՝ ժամը 01:50-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ են ստացվել, որ Զորավար Անդրանիկ փոխոցի թիվ 54 տան բակում կրակոցներ են հնչում: Շտապ նշված տուն է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը` անչափահասների գործերով բաժանմունքի պետ Ռոբերտ Մանուչարյանի գլխավորությամբ:

Ըստ shamshyan.com կայքէջի՝ տեղում պարզվել է, որ ահազանգը ստանալուց 5 րոպե առաջ Ստեփանավանի բնակիչ, 52-ամյա Սամվել Էլոյանը, իր մոտ եղած «Իժ» տեսակի 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանով, կրակոցներ է արձակել նշված տան բնակիչ` 69-ամյա Վալիկո Մուրադյանի տան ուղղությամբ: 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ առաջին կրակոցը արձակելուց հետո Ս. Էլոյանը, ցանկապատի վրայից թռնելով, մտել է տուն և հրացանի փողը պահել Վ. Մուրադյանի և նրա կնոջ ուղղությամբ` սպառնալով, որ երկուսին էլ սպանելու է: Սակայն Վ. Մուրադյանը կարողացել է հրացանի փողի ուղղությունը քաշքշելու արդյունքում հեռացնել իրենցից,և հնչել է կրակոց:

Բարեբախտաբար, երկրորդ կրակոցից վնասվել է միայն տան պատը:

Հարևանները ֆոտոկրագրողին պատմել են, որ եթե Ստեփանավանի ոստիկանները ուշանաին, ապա դեպքն ողբերգական ավարտ կունենար: Իսկ Ս. էլոյանը Վ. Մուրադյանի փեսան է: 

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի քննիչ Լևոն Պառավյանը: Քննիչի որոշմամբ հրացանը առգրավվել է, նշանակվել դատաձգաբանական, հետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություն: 

Ս. Էլոյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter