HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզում 2025թ. հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին մի խումբ անձինք իրենցից մեկի հասցեին հնչած հայհոյանքների համար պարզաբանումներ կատարելու նպատակով Տաշիր քաղաքում հանդիպել են մյուս կողմի հետ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Հանդիպման ընթացքում Ռ.Մ.-ն Տ.Դ.-ին առաջարկել է առանձնանալ և զրուցել, որից հետո Ռ.Մ.-ն իր հետ նախապես վերցրած դանակով մի քանի անգամ հարվածել է Տ.Դ.-ի կրծքավանդակին՝ սպանելով նրան և դիմել է փախուստի: 

Բացի այդ, 2025 թվականի հուլիսին հեռախոսազանգի ժամանակ վիճաբանություն է առաջացել Վ.Հ.-ի և Ռ.Մ.-ի միջև, որից հետո տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռ.Մ.-ն ձեռքով հարվածել է Վ.Հ.-ի դեմքին, դանակով հարվածել նրան և դիմել փախուստի:

Ռ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter