Արթիկցիների հարցը Վլադիմիր Գասպարյանին
«Հետքն» էլեկտրոնային նամակ է ստացել.
բարև ձեզ, հարգելի խմբագրություն, քիչ առաջ կարդացի ««Հետքի» զրուցակիցը ոստիկանապետի հրամանով ազատվել է աշխատանքից» հոդվածը և ճիշտն ասած՝ մի քիչ տարակուսանքի մեջ եմ, ԽՆԴՐՈՒՄ և ԱՂԱՉՈՒՄ եմ՝ մի հարց տվեք Վլադիմիր Գասպարյանին, թե ինչպես է ստացվում, որ մի դեպքում Դուք շատ խիստ ու օրինավոր ոստիկանապետ եք, իսկ մեկ այլ դեպքում աչք եք փակում կուսակցական դարձած Արթիկի ոստիկանապետի անօրինականությունների վրա:
Բազմաթիվ անգամներ մամուլում հայտնվել է այդ մարդու մասին տեղեկություն, որ ՕԵԿ-ի քարոզարշավն է իրականացնում, որ գնում է գյուղեր և ահաբեկում մարդկանց, իսկ արձագանք չկա: ԱՂԱՉՈՒՄ եմ մեր ոստիկանապետին ասեք, որ Արթիկ քաղաքի և շրջանի ողջ բնակչությունը պատասխանի է սպասում:
Ս. Մինասյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել