Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Շիրակ-Արարատյան փողոցների խաչմերուկում
Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Մասնավորապես՝ Շիրակի փողոցում՝ Արշակունյաց պողոտայից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ» և «միայն ձախ» ուղղություններով:
Ինչպես նաև Շիրակի փողոցի երկու կողմերում՝ Շիրակ-Արարատյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել