
Բաց նամակ նախագահ Սերժ Սարգսյանին
Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ դիմում եմ խնդրանքով՝ ակնկալելով Ձեր հայասեր, մարդասեր վերաբերմունքը, քանզի Ձեր պատասխանն ունակ է փոխել իմ ընտանիքի ապագան, եւ ինձ Ձեր պատասխանի դրական լինելը կօգնի անթեւաթափ ապրել եւ հուսալ: Խնդրում եմ՝ մի մերժեք. իմ ընտանիքի միակ հույսը Դուք եք:
Ես՝ Նորա Անդրանիկի Քանարյանս, ծնված 1954 թվականին, 24-ամյա դստերս հետ ապրում եմ Վանաձորի ուսանողական 14 հանրակացարանի 327 սենյակում: Մենք գաղթական ընտանիք ենք: Ես այրի եմ, չքայլող հաշմանդամ, անտուն, թոշակառու: Որդիս 3 տարի է՝ հիվանդ է, եւ քանի որ իմ 13 հազար դրամ թոշակս բավարար չէր նրա դեղերին, դիետիկ սնունդ գնելուն եւ այլ անհրաժեշտ ծախսերին, ես այդ ամենն ապառիկով էի վերցնում: Հիմա այնպիսի իրավիճակում եմ, որ ոչ ոք չէր դիմանա այսքան: Այս տարի էլ տղաս ծանր նոպաներ ունեցավ եւ ունի, եւ մեր պարտքերն ավելացան: Ինչը հնարավոր էր, պետպատվերով կատարվեց, իսկ սննդի եւ ստուգմների հարցերը վճարովի են: Հիմա ունեմ 3 տարվա սննդի համար կուտակված շուրջ 180 հազար դրամի պարտք, դեղերի համար՝ 70 հազար դրամի եւ պարտքով վերցրված հրատապ հոգսերի դրամի պարտքեր:
Պարտատերերն ուզում են իրենց գումարը, եւ ես ամեն օր սթրեսի մեջ: Տղայիս համար հանգիստ վիճակ է պետք, իսկ մեր վիճակը շատ ծանր է. ոչ իրեր, ոչ պարտքերը մարելու, ոչ էլ հացի գումար չունենք: Ձեզ դիմում եմ այն հույսով, որ գոնե Դուք կգթակ կործանվող ընտանիքիս, եւ օգնության ձեռք կմեկնեք: Դիմել եմ հազարավոր մարդկանց եւ մերժվել:
Խնդրում եմ՝ օգնեք տղայիս համար սնունդ գնել եւ սննդի կուտակված պարտքերը մարել: Դա է իմ ապրելու իմաստն այս կյանքում:
Նորա Անդրանիկի Քանարյան
Բացվել է հաշվեհամար տղայիս անվամբ «ՎՏԲ Հայաստան» բանկում
Համլետ Ռամազյան. 16048073547300
Անձնագիր ԱՀ 0280940
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել