HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Զելենսկին պետք է դրան հավանություն տա». Դոնալդ Թրամփը ռուս-ուկրաինական պատերազմի՝ ամերիկյան խաղաղության պլանի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին կոչ է արել հավանություն տալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լայնամասշտաբ պատերազմի դադարեցման Վաշինգտոնի պլանին։ 

«Մենք կարծում ենք, որ մենք ունենք խաղաղությանը հասնելու հնարավորություն։ Նա (Վլադիմիր Զելենսկին՝ խմբ.) ստիպված կլինի հավանություն տալ դրան»,- Սպիտակ տանը հայտարարել է Թրամփը՝ խոսելով ամերիկյան կողմի նախագծի մասին։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը հույս ուներ, որ պատերազմն ավելի արագ կավարտվեր, իսկ ինքը կկարողանա հրադադարի հասնել, քանի որ «լավ հարաբերություններ ունի նախագահ Պուտինի հետ»։

Դոնալդ Թրամփը պատերազմում Ռուսաստանի և Ուկրաինայի կորուստները համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրած կորուստների հետ։ «Նախորդ ամիս նրանք կորցրել են 25 հազար զինծառայող։ Մենք նման բան չէինք տեսել։ Սա Երկրորդ համաշխարհային պատերազմ է»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով ամերիկյան խաղաղության նախաձեռնությունը, ուկրաինացիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Ուկրաինան կանգնած է շատ բարդ ընտրության առաջ։ «Կամ արժանապատվության կորուստ, կամ էլ առանցքային գործընկերոջ կորստի ռիսկ»,- նշել է նա։

Լուսանկարը՝ Evan Vucci/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter