Ուկրաինան և Եվրոպան պատրաստում են Թրամփի պլանի այլընտրանքային տարբերակը
Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները «պատրաստում են այլընտրանքային պլան»՝ ի պատասխան ամերիկյան կողմի՝ ռուս-ուկրաինական լայնամասշտաբ պատերազմի խաղաղ կարգավորման պլանի: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց էր ունեցել դաշնակից երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հետ: Քննարկումների արդյունքում, ինչպես ավելի վաղ հայտնել էր գերմանական կողմը, այդ երկրների առաջնորդները հայտարարել էին, որ Եվրոպային կամ ՆԱՏՕ-ին վերաբերող ցանկացած համաձայնություն «պահանջում է եվրոպացի գործընկերների հավանությունը կամ դաշնակիցների համաձայնությունը»:
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, ԱՄՆ-ն Ուկրաինային ներկայացված խաղաղության պլանի վերաբերյալ խորհրդակցություն չի անցկացրել Եվրոպայի երկրների հետ։ Եվրոպական երկրներն իրենց վճռական աջակցություն են հայտնել Կիևին։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ և քննարկել ամերիկյան կողմի առաջարկած տարբերակը։ Բանակցություններից հետո Զելենսկին հայտարարել էր, որ պայմանավորվել է Վենսի հետ, որ Ուկրաինան, ԱՄՆ-ն և Եվրոպան «կաշխատեն խորհրդականների մակարդակով, որպեսզի դեպի խաղաղություն ճանապարհը դառնա իրավամբ աշխատունակ»։ Ավելի վաղ էլ Ուկրաինայի նախագահն ասել էր, որ խաղաղությանը պլանը պետք է ապահովի «իրական և արժանապատիվ խաղաղություն»։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել