HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխարտգործնախարար Քոչարյանն անդրադարձել է Դավութօղլուի հայտարարությանը

Panorama.am-ը ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին հարցրել է.

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները անցկացվեն Ստամբուլում Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Եթե Թուրքիայի արտաքին գործերի նախարարը իրապես ցանկանում է նպաստել հակամարտության կարգավորմանը, ապա Թուրքիան չպետք է փորձի խեղաթյուրել ղարաբաղյան խնդրի էությունը, այն է` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը, որին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները դիմեցին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ էթնիկ զտումների քաղաքականության և ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ագրեսիայի իրականացման:

Խնդրի կարգավորման համար արդյունավետ կլիներ, եթե Թուրքիան կարողանար դրդել Ադրբեջանին բանակցել հակամարտության իրական կողմի` Լեռնային Ղարաբաղի հետ: Թուրքիան առնվազն պետք է չշարունակի սատարել Ադրբեջանի «ամեն ինչ կամ ոչինչ» դիրքորոշումը և բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներից դուրս բերելու փորձերը, որոնք ուղղված են միջնորդների ջանքերը տապալելուն:

Մեկնաբանություններ (2)

------------------------------
ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԱՅԸ՝ Գագիկ Պետրոսյանը կստիպի, որ թուրքիան ու ադրբեջանը բանակցությունները վարեն Մագադանում:
Շարքային գյուղացի
Շարքային գյուղացի լինելով հանդերձ ամաչում եմ, որ ունենք դիվանագիտությունից հեռու փոխարտգործնախարար, ով չի հասկանում թուրքի քաղաքականությունը: Բա մի գիրք մինչև վերջ չեք կարդացել? Կարդալ եմ ասում, ոչ թե տառերը հաշվել: Բա Պ. Սևակ կամ Ռուբեն Սիմոնյան չեք կարդացել? Պատասխանը պետք է լիներ հետևյալը. Թուրքիայի արտգործնախարարը, և առհասարակ թուրքական կառավարության քաղաքականությանը հավանություն տվող ամեն մի թուրք բարոյական իրավունք չունի խոսելու Ղարաբաղի մասին: Կարճ ու կոնկրետ: Հույսով եմ, որ այսքանից հետո պարոն Քոչարյանը ավելի ուշադիր կկարդա Սևակին և մյուս մեծերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter