HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան և ԱՄՆ-ն Ժնևում մշակել են Թրամփի խաղաղության պլանի թարմացված տարբերակը

Ժնևում ամերիկյան կողմի առաջարկած ռուս-ուկրաինական խաղաղության պլանի շուրջ հանդիպման ընթացքում ուկրաինական և ամերիկյան կողմերը անցկացրել են «կառուցողական» բանակցություններ, որոնք «լի էին փոխադարձ հարգանքով»։ Նման հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախագահի գրասենյակը։

Բանակցությունների արդյունքում կողմերը պատրաստել են «խաղաղության թարմացված և լրամշակված աշխատանքային փաստաթուղթ»։ Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ ընդհանուր առաջարկների շուրջ աշխատանքը կշարունակվի առաջիկա օրերին, իսկ կողմերը «կպահպանեն սերտ շփումներ եվրոպացի գործընկերների հետ»։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ուկրաինական պատվիրակությունը ևս մեկ անգամ իր շնորհակալությունն է հայտնել ԱՄՆ-ին և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին՝ «պատերազմը ավարտելուն ուղղված անսասան նվիրվածության և մեծ ջանքերի» համար։ Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփը նեղսրտել էր, թե ուկրաինացիներն իրեն շնորհակալություն չեն հայտնել։

Սպիտակ տունն առանձին հայտարարությամբ նշել է, որ խաղաղության պլանի նոր տարբերակը ներառում է «անվտանգության ուժեղացված երաշխիքներ», իսկ ուկրաինական պատվիրակությունը հայտարարել է, որ այն «արտացոլում է Կիևի ազգային շահերը»։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ժնևում լրագրողներին հայտարարել է, որ մի շարք հարցեր, ներառյալ ՆԱՏՕ-ի դերը, դեռևս պահանջում են լրացուցիչ քննարկումներ, սակայն իր թիմը «կրճատել է չլուծված խնդիրների շրջանակը»։

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, Ռուբիոն հույս է հայտնել, որ համաձայնագիրը կարող է ձեռք բերվել մինչև նոյեմբերի 27-ը (այդ ժամկետը սահմանել էր Թրամփը), սակայն ենթադրել, որ դա կարող է ավելի շատ ժամանակ պահանջել։ ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է, որ Ռուբիոն լքել է Ժնևը և մեկնել Վաշինգտոն։

Գործակալության երկու աղբյուրների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն այս շաբաթ կարող է ժամանել ԱՄՆ։ Զրուցակիցներից մեկի խոսքով՝ Զելենսկին և Թրամփը կքննարկեն խաղաղության պլանի այնպիսի «զգայուն հարցեր», ինչպիսին Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցն է։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter