HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապի օպերատորների հետ քննարկվել են Միասնական կառավարման կենտրոնի տեղորոշման ծառայության հասանելիությանը վերաբերող հարցեր

Ներքին գործերի նախարարի (ՆԳՆ) տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող բջջային կապի օպերատորների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ՆԳՆ կողմից ներդրվող «Միասնական կառավարման կենտրոն» ահազանգերի ընդունման և արձագանքման միասնական համակարգի իրականացմամբ պայմանավորված գործընթացներն ու տեղորոշման ծառայության հասանելիությանը վերաբերող հարցեր։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի շրջանակում նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից Ներքին գործերի նախարարության կողմից գործարկել մեկ միասնական կառավարման կենտրոն, որը կմիավորի Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործառույթները։

Նախատեսվող բարեփոխման նպատակը առավել օպերատիվ և արագ արձագանքման գործընթաց, համապատասխան գերատեսչությունների միջև տեղեկատվության արդյունավետ և անխափան փոխանակում ապահովելն է, ինչպես նաև կամրապնդվի փոխգործակցությունը՝ ստեղծելով առավել համակարգված և միասնական կառավարման միջավայր։ Բարեփոխումը միաժամանակ կնպաստի պետական ռեսուրսների առավել նպատակային, արդյունավետ և օպտիմալ օգտագործմանն ու կառավարմանը։

Փոխնախարարը, կարևորելով քաղաքացիների անվտանգությունն ու ճգնաժամային իրավիճակներում պետության արագ արձագանքման պարտավորության կարևորությունը, ընդգծել է բջջային կապի օպերատորների հետ գերատեսչության համագործակցության նշանակությունը, ինչպես նաև Ծրագրի շրջանակում հետագայում համատեղ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter