HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոպարեկները փորձել են 18.3 կգ թմրամիջոց իրացնել․ նրանք կալանավորվել են

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել և հաստատվել է, որ մի խումբ անձինք իրացնելու նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու նախնական համաձայնությամբ, 2025 թվականի սեպտեմբերի 8-ին ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ 18.3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

«Այնուհետև, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության էկոպարեկներ Ա.Մ.-ն և Բ.Ա.-ն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը վերցնելու նպատակով մեկնել են Սյունիքի մարզ: Թմրամիջոցները վերցնելուց հետո, էկոպարեկները այն տեղադրել են Ա.Մ.-ի մոր անվամբ հաշվառված ավտոմեքենայում և նպատակ ունենալով քողարկել թմրամիջոցները Երևան քաղաք տեղափոխելու գործընթացը, պատրանք են ստեղծել իբր ավտոմեքենան խափանված է: Ա.Մ.-ն՝ Բ.Ա.-ի ցուցումով, իր կողմից օգտագործվող հեռախոսահամարով 2025 թվականի սեպտեմբերի 8-ին կապ է հաստատել Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակչի հետ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով վարձատրության դիմաց ավտոմեքենան Երևան քաղաք տեղափոխելու վերաբերյալ։

Ավտոմեքենայի՝ Երևան քաղաք հասնելուց հետո խմբի անդամ Ա.Մ.-ն մոտեցել է վարորդին, վերցրել թմրամիջոցով բեռնված ավտոմեքենայի բանալին, իջեցրել և կայանել, որից հետո ձերբակալվել է ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցների կողմից։ Կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ավտոմեքենայում թաքցված առանձնապես խոշոր չափերով՝ 18.3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը։

Նախաքննության ընթացքում Ա.Մ.-ի, Բ.Ա.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը): 

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Երեք անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter