«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձը․ ձերբակալվել է մեկ անձ
Քրեակատարողական ծառայությունը հաղորդում է, որ ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա․Մ․-ին։
«Խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն փոշեզանգված՝ 5,44 գրամ քաշով։
Ա․Մ․-ն ձերբակալվել է և հայտնաբերված զանգվածի հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել