HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակաբիոտիկները գործում են միայն բակտերիալ վարակների դեմ և անարդյունավետ են վիրուսների դեպքում

Հակաբիոտիկները գործում են միայն բակտերիալ վարակների դեմ և անարդյունավետ են վիրուսների՝ գրիպի, սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում։ Այս մասին նշում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

«Ինչու՞ է կարևոր խուսափել անհարկի հակաբիոտիկներից։ Անտեղի կամ կիսատ օգտագործումը բերում է հակաբիոտիկակայունության, երբ բակտերիաներն այլևս չեն արձագանքում բուժմանը։ Արդյունքում պարզ վարակները կարող են դառնալ դժվար բուժելի։ Ավելանում է բարդությունների և հոսպիտալացման ռիսկը։

Ի՞նչ անել ձեզ և շրջապատին պաշտպանելու համար.

  • Հակաբիոտիկ օգտագործեք միայն բժշկի նշանակմամբ
  • Հետևեք ձեռքի հիգիենային վարակներից պաշտպանվելու համար
  • Մի կիսվեք հակաբիոտիկներով, մի օգտագործեք նախկինում մնացած բուժումն ինքնաբուժությամբ

Հիշե՛ք հակաբիոտիկների ճիշտ կիրառումը մեր բոլորի առողջության պաշտպանության ուղին է»,-ասված է գրառման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter