HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկա տարիների հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր:

«Քննարկման առարկա են եղել հարկային ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումները, որոնք կնպաստեն հարկային քաղաքականության լավարկման ու հարկային վարչարարության դյուրացմանը: Մանրամասներ են ներկայացվել առանձին հարկատեսակների գծով առաջարկվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքային ցուցանիշների վերաբերյալ:

Ընդգծելով ոլորտի շարունակական բարելավման կարևորությունը՝ վարչապետը հանձնարարել է շարունակել հայեցակարգային վերլուծությունները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter