HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ներկայացրել է գլխավոր վարչության պետի տեղակալին

Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի նորանշանակ տեղակալ Գևորգ Խալաթյանին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Խորհրդակցության ընթացքում Արթուր Պողոսյանն անդրադառնալով Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առանցքային դերակատարությանը՝ հույս է հայտնել, որ պետի տեղակալը բարեխղճորեն կիրականացնի գլխավոր վարչության առջև դրված խնդիրները:

Գևորգ Խալաթյանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին և հավաստիացրել, որ կգործադրի առավելագույն ջանքեր՝ գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթների նախաքննության պատշաճ կազմակերպման և իրականացման ուղղությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter